«Դեպի Մատենադարան». Թամարա Պետրոյանի երեւանյան «street style»-ը

13:43   18 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Թամարան արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Աստիճանաբար դեպի Մատենադարան»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Թամարա Պետրոսյանը սպիտակ հագուստ էր կրում՝ տոպ, տաբատ, մարզակոշիկներ։ Դերասանուհու մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ «Սեպտեմբերը դադար է. դադարում ես արեւից վախենալ, թողում ես քեզ շոյի, բայց միեւնույն է, չես կարում նայես աչքերի մեջ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE