«Անհավանական գեղեցկություն ու ոճ». Իվետա Մուկուչյանի կերպարանափոխությունը

22:44   18 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կարմիր հագուստով է։ Նա կարճ մազերով է, վառ դիամահարդարմամբ։ Իվետա Մուկուչյանն արեւային ակնոց է ընտրել, ոճային ականջող։ «Շուտով»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Անհավանական գեղեցկություն ու ոճ»։

Օրերս հրապարակված կադրերում Իվետան վառ գունի զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում հետաքրքիր կտրվածքով։ Երգչուհին հետաքրքիր սանրվածք էր ընտրել, վառ շպար։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու խոշոր ականջօղերը։ Հետեւորդները ոճային երգչուհուն դրական խոսքեր էին գրել․ «Իդեալական ոտքեր», «հիանալի տեսք ունես»։

Լուսանկարը՝ @damianhovhannisyan



© NEWS.am STYLE