«Հանգիստ սիրելիիս հետ». Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ հետ

23:48   18 սեպտեմբերի, 2021

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Գրիգորը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Գրիգորն ու կինը, որոնք մեծացնում են երկու որդիներին, կադրում ջերմ գրկախառնված են։ «Հանգիստ սիրելիս հետ»,- հրապարակումը մակագրել է դերասանը։

Ավելի վաղ  ամուսնու ու որդիների հետ լուսանկար էր հրապարակել Հռիփսիմեն։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Իմ ընտանիքը»,- մեկնաբանություններում գրել էր Հռիփսիմեն, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Շատ լավն եք»։



© NEWS.am STYLE