«Մազերի նոր գույնը շատ է սազում». Անահիտ Սիմոնյանը՝ նուրբ կերպարում

16:41   18 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը սպիտակ տոպ է կրում, որը համադրել է վանդակավոր պիջակի ու շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը։ Մեկնաբանություններում հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել՝ նշելով, որ մազերի նոր գույնը սազում է նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը պատկերված էր իր ու երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ։ Երիտասարդ մայրիկը գրկել էր որդուն։ Անահիտը շորտ էր կրում, սպիտակ շապիկ, որը համադրել էր վանդակավոր վերնաշապիկի հետ։ Լուսանկարում երգչուհին ցույց էր տվել նոր սանրվածքը․ Անահիտ Սիմոնյանը փոխել է մազերի գույնը՝ սեւի փոխարեն նախապատվություն տալով առավել բաց երանգի:

 



© NEWS.am STYLE