Ջինսե շորտը՝ տոպի համադրությամբ. «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

11:41   19 սեպտեմբերի, 2021

Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Մոդելը ջինսե շորտ է կրում եւ սեւ տոպ, որոնք ընդգծում են գեղեցիկ կազմվածքը։ Դայանան արձակել է մազերն ու ոճային պայուսակ ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում Դայանան երգից հատված է մեջբերել, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Ի դեպ, Դայանան օրեր առաջ նշել է 23-ամյակը։ Նա NEWS.am STYLE-ին էր տրամադրել օրվա կադրերն ու պատմել ծննդյան անակնկալների ու ամենամեծ երազանքի մասին: «Օրվա անակնկալները շատ տարբեր էին՝ զարդեր, ծաղիկներ, պայուսակ, զգեստ ու այլ բաներ: Օրս, առհասարակ, շատ բովանդակալից է անցել: Երեկոս անցկացրել եմ հարազատ մարդու հետ, ցերեկը՝ մտերիմներիս, ընկերուհիներիս հարազատ միջավայրում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE