Դենիել Քրեյգը հրաժեշտ է տվել Ջեյմս Բոնդի դերին

15:43   18 սեպտեմբերի, 2021

Դերասան Դենիել Քրեյգը, որը խաղացել է բրիտանակaն հատուկ ծառայության գործակալ Ջեյմս Բոնդի դերը, կինոպատման նկարահանման վերջին օրը հրաժեշտի խոսք է ասել, հայտնում է The Daily Mail-ը։

Դերասանը գործակալի դերը կատարել է 15 տարի՝ առաջին անգամ նկարահանվելով «Կազինո Ռոյալ» ֆիլմում (2006թ․)։ Քրեյգի մասնակցությամբ «007 գործակալի» մասին հինգ ժապավեն է նկարահանվել, որոնցից վերջինի՝ «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։

Վերջին նկարահանումների ընթացքում Քրեյգը շնորհակալություն է հայտնել բոլորից, ովքեր առնչություն ունեն Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի ստեղծմանը։ «Վաղուց եմ զբաղվում սրանով եւ ձեր մի մասի հետ աշխատել եմ ավելի քան 30 տարի։ Ձեզանից շատերն ինձ հետ աշխատել են հինգ ժապավնի ստեղծման վրա»,- ասել է դերասնը։

Քրեյգը հայտարարել է, որ «հաճույք է ստացել ֆիլմերի յուրաքանչյուր վայրկյանից, հատկապես վերջինից։ Նա խոստովանել է, որ իր համար շատ դժվար է հրաժեշտ տալ դերին, որի վրա այդքան երկար է աշխատել։

«Իմ «ծառայությունն» արդեն վարատվել է,սական դա ինչ-որ մեծ բանի մաս է։ Ես հետ եմ նայում ու․․․ Անկեղծորչեն այդպես եմ կարծում։ Հիշելով այդ բոլոր ֆիլմերը՝ ես հպարտանում եմ դրանցով։ Եվ գիտեմ, որ մենք դրանց վրա լավ ենք աշխատել»,- եզրափակել է բրիտանացի դրեասանը։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ MGM



© NEWS.am STYLE