Արքայազն Չարլզը պատմել է արքայազն Ֆիլիպի հետ վերջին խոսակցության մասին, որը տեղի է ունեցել նրա մահվանից մեկ օր առաջ

16:09   18 սեպտեմբերի, 2021

Ուելսի արքայազն Չարլզը պատմել է հոր՝ արքայազն Ֆիլիպի հետ վերջին խոսկացության մասին, որը տեղի է ունեցել նրա մահվանից մեկ օր առաջ։ Զրույցը նվիրված էր Էդինբուրգի դուքսի հոբելյանը նշելուն։ Խոսակցության ընթացքում արքայազն Ֆիլիպը հայտարարել է, որ դեռ պետք է ապրի մինչեւ 100 տարին լրանալը։ Այդ մասին թագավորական ընտանիքի անդամը հայտնել է BBC-ի «Արքայազն Ֆիլիպ․ թագավորական ընտանիքը հիշում է» նոր վավերագրական ֆիլմի ընթացքում, հայտնում է Daily Mail-ը։

Բրիտանական գահի ժառանգորդը հայտարարել է, որ ապրիլի 8-ին հեռախոսով զանգել է արքայազն Ֆիլիպին եւ փորձել է նրա հետ խոսել 100-ամյակը նշելու մասին, որը պետք է տեղի ունենար հունիսին։ Արքայազն Չարզլը խոստովանել է, որ իր համար բարդ է եղել խոսել այդ թեմայի մասին, քանի որ գիտեր, որ իր հայրը մեծ տոներ չի սիրում։

«Մենք քո ծննդյան օրվա մասին ենք խոսում»,- ասել է արքայազն Չարզլը։ Նա բարձրաձայն կրկնել է խոսքերը արքայազն Ֆիլիպի լսողության խանգարման պաատճառով։ «Մենք խոսում ենք քո ծննդյան օրվա մասին։ Եվ քննարկում ենք՝ արդյոք ընդունելություն կլինի»,- հեռախոսային խոսակցության ընթացքում ասել է նա։

Ուեսլի արքայազնը խոստովանել է՝ հայրն ի պատասխան ասել է․ «Դե ինչ, ես դեռ պետք է ապրեմ մինչ այդ, այնպես չէ՞»։ Արքայան Չարլզը նշել է, որ հորից նման պատասխանի սպասում էր։ Նա հավելել է, որ Էդինբուրգի դուքսի 100-ամյակի վերաբերյալ խոսակցությունը դարձել է վերջինը։

Արքայազն Ֆիլիպն 99 տարեկանում մահացել է ապրիլի 9–ին։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ MARK CUTHBERT/GETTY IMAGES



© NEWS.am STYLE