«Խղճում եմ նրան». Միխայիլ Գալուստյանը պատմել է Օլգա Բուզովայի հետ անկեղծ խոսակցության մասին

19:14   18 սեպտեմբերի, 2021

Միխայիլ Գալուստյանն ու Օլգա Բուզովան դարձել են «Աստղերն Աֆրիկայում» էքստրեմալ նախագծի հաղորդավարները։

Նոր հարցազրույցում շոումենը պատմել է Օլգայի հետ աշխատանքի փորձի մասին։ «Դա իմ փորձություն էր։ Քանի՞ անգամ է նա արտասվել նախագծի պատմության ընթացքում։ Մի անգամ։ Նկարահանումից հետո՝ երեկոյան, նստած էին խարույկի շուրջ։ Նա ինձ պատմում էր իր բարդ ճակատագրի մասին եւ իրեն թույլ է տվել մի փոքր արտասվել։ Նա ասաց․ «Իմ ազգանունն ինձանից առաջ է վազում։ Ես արդեն երեք ամիս հարցազրույց չեմ տալիս, բայց, միեւնույնն է, ամեն օր իմ մասին ինչ-որ տեղեկատվություն է հրապարակվում»։ Ես նրան հասկանում եմ։ Այդ իմաստով ես նրան, իհարկե, խղճում եմ»,- «Авторадио OnAir» շոուի ընթացքում ասել է Միխայիլը։

Դա հուզել է Գալուստյանին․ ամբողջ աշխատանքի ընթացքում նա աստղին միայն մեկ անգամ է արտասվելիս տեսել։

Իրապատում-շոուի պրեմիերան «ТНТ» հեռուստաալիքի եթերում տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE