«Ընտանեկան օր». Սիլվա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Պարզ լճից

18:46   18 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ընտանեկան օր»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սիլվա Հակոբյանը սեւ կոստյում էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ Մեկնաբանություններում Սիլվա Հակոբյանը նշել էր, որ իր սիրելի գույնը սպիտակն է։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել նրան․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE