Ջենիֆեր Լոպեսն իրեն «աութսայդեր» է անվանել Հոլիվուդում

23:11   18 սեպտեմբերի, 2021

Ջենիֆեր Լոպեսն աշխարհի ամենացանկալի կանացից մեկն է։ Աստղին հաջողվել է գլխապտույտ կարիերա կառուցել ոչ միայն երաժշտության աշխարհում, այլեւ իրեն հաջողությամբ դրսեւորել որպես դերասանուհի։

Ջեյ Լոյի ֆիլմոգրաֆիայում մոտավորապես 30 նախագիծ կա, որոնցից մի մասին, իսկապես, շատ հայտնի է դարձել, օրինակ՝ «Հարսանեկան իրարանցում» ժապավենը։ Դերասանուհին վերջերս փայլել է Վենետիկի կինոփառատոնի ընթացքում, ինչից հետո իրարանցում է առաջացրել՝ հայտնվելով Met Gala պարահանդեսին։ Արտիստը կրկին երջանիկ է Բեն Աֆելքի հարաբերություններում, եւ շատերը վստահ են, որ այս անգամ սիրահարներն, ամեն դեպքում, կամուսնանան։

Առաջին հայացքից թվում է, որ Ջենիֆերն ապրում է իր կյանքով, սակայն աստղը եւս կասկածներ ունի։ «Ինձ համար, ինչպեսեւ այլ մարդկանց համար կարեւոր է զգալ, որ մենք առնչակից ենք ինչ-որ բանի եւ ինչ-որ բանի մասն ենք։ Մեր կյանքում հաճախ է լինում, որ մենք ինչ-որ տեղ մեզ աութսայդեր ենք զգում։ Եվ դա հենց այն զգացումն է, որը ես երբեմն ունենում եմ Հոլիվուդում»,- Ինստագրամում խոստովանել է երգչուհին։

Նա ընդգծել է, որ նախկինի նման երբեմն իրենց հենց այդպես է զգում եւ դրա հետ ոչինչ չի կարող անել։

 

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE