«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը (վիդեո)

21:11   18 սեպտեմբերի, 2021

Երգչուհի,դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որն ամուսնացել է ամիսներ առաջ, սպասում է առաջնեկի ծնունդին։

View this post on Instagram

A post shared by Christina Yeghoyan (@christinayeghoyan)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Քրիստինան բացում է երեխայի սեռը պարզող լի փուչիկներով մեծ արկղը։ Երգչուհին դուստր կունենա։

«Այստեղից է սկսվում իրական կյանքը,սերն ու երջանկությունը…», - հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդներն ու երկրպագուները շնորհավորել են ու բազմաթիվ բարեմաղթանքներ ուղղել ապագա մայրիկին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիստինան սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ «Է՞լ ում տրամադրությունն է բարձրանում գնումներ կատարելիս»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում։



© NEWS.am STYLE