Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի գնա թոշակի

12:17   19 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան եւ թոշակի անցնել։ Entertainment Weekly-ի հետ զրույցում նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն պետք չէ հանգստանալ «Ուրվականների երկրի բանտարկյալները» նոր ֆիլմի թողարկումից հետո, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Ոչ, դա չի լինի։ Ես ինձ առողջ եմ զգում, երբ աշխատում եմ։ Ես պետք է մի տեղ ինքնադրսեւորման, եւ դա է կինոն է։ Այդ պատճառով ես երբեք թոշակի չեմ գնա», - ասել է Քեյջը։

Հանգստի եւ կենսաթոշակի մասին խոսակցությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 57-ամյա Քեյջը պատմել է կազմվածքի պահպանման, ինչպես նաեւ աշխատանքի նկատմամբ հետաքրքրության մասին:

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE