Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի հետ վեճերը եւ քննադատության արձագանքը

16:13   19 սեպտեմբերի, 2021

Հեյլին դարձել է Դեմի Լովատոյի 4D փոդքասթի նոր դրվագի հյուրը եւ մեկնաբանել է այն սուտը, որ մարդիկ հորինում են նրա եւ Ջասթինի մասին:

«Դուք պետք է իմանաք, թե ինչն է ճիշտ։ Շատ պատմություններ պտտվում իմ մասին, նրա մասին, մեր մասին։ Կա մի մեծ բամբասանք, որը հնչում է մոտավորապես այսպես. «Ջասթինը նրա հետ վատ է վարվում»։ Դա այնքան հեռու է ճշմարտությունից։ Ամեն ինչ հակառակն է։ Իմ բախտը բերել է, որ ես մի մարդու հետ եմ, ով հարգում է ինձ եւ ստիպում է ինձ զգալ յուրահատուկ ամեն Աստծո օր։ Այնպես որ, երբ ես տեսնում եմ նման խոսակցություններ, ես պարզապես հարցնում եմ․ «Ի՞նչ»: Եվ նրանք, ովքեր մեզ անձամբ են ճանաչում նույնը կասեին։ Մարդիկ ասում են. «Նրանք երջանիկ չեն»։ Դե ինչ, ճշմարտությունն այն է, որ մենք երբեք միմյանց հետ այնքան մտերիմ չենք եղել, ինչպես հիմա է», - խոստովանել է Հեյլին։

Ջասթինն օգնում է մոդելին հաղթահարել դժվարությունները, որոնց բախվում է հայտնի զույգը հասարակության ճնշման պատճառով։ Հեյլին նշել է․ «Կարծում եմ, Ջասթինն ինձ հիշեցնում է լավի մասին։ Քանի որ ես վատ օրեր եմ ունենում, երբ ասում եմ. «Սա արդեն չափից դուրս է եւ այն ամենն, ինչ ասում են մարդիկ չեմ կարող հաշտվել դրա հետ» Ջասթինն ասում է․ «Ճշմարտությունն այն է, որ դու հրաշալի ես, դու ապահով ես, դու սիրված ես, եւ քո բոլոր ընկերներն ու ընտանիքը սիրում են քեզ։ Եվ ես եմ սիրում քեզ»։ Անկեղծ ասած, նա իմ լավագույն ընկերն է, ուստի երբեմն նույնիսկ պետք չէ ոչինչ ասել: Երբեմն կարելի է պարզապես կողք կողքի լինել»։

Հեյլին դեմ չէ, որ իրեն կոչեն Ջասթինի կինը։ «Երբ ամուսնանում եք ինչ-որ մեկի հետ, ով իսկապես հայտնի է, դուք նաեւ ընդունում եք, որ ժամանակի մեծ մասը մարդիկ կխոսեն. «Այո, նրա կինն է»։ Ինձ դա չի անհանգստացնում։ Ինչ անհանգստացնում է այն, որ մարդիկ վերցնում են իրավիճակն ու խեղաթյուրում են այն։ «Մարդիկ չէին իմանա քո մասին, եթե դու չլինես նրա կինը»: Կներեք, բայց ես համաձայն չեմ դրա հետ», - նշել է մոդելը։

Աղբյուրը՝  PeopleTalk



© NEWS.am STYLE