«Ամուսնացել եմ առանց սիրո»․ Անիտա Ցոյը սենսացիոն խոստովանություն է արել ամուսնու հետ հարաբերությունների մասին

13:09   19 սեպտեմբերի, 2021

Կորեական ծագմամբ 50-ամյա երգչուհի Անիտա Ցոյը պատմել է, որ ինքը սիրով չի ամուսնացել։ Ինչպես պարզվել է, ապագա աստղի ամուսնությունը քաղաքական գործիչ Սերգեյ Ցոյի հետ կազմակերպել են նրանց ծնողները։ Այն պահին, երբ զույգն օրինականացրել է հարաբերությունները, արտիստուհին ընդամենը 19 տարեկան է եղել։ Անիտան այդ իրադարձությունների մասին հիշել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է «Էքսպրես գազետան»։

«Ես ամուսնացա առանց սիրո, ամուսինս նույնպես։ Մենք ունեցել ենք զուտ կորեական պատմություն, երբ վերցրել են երկու հոգու, ծնողներն ամուր սեղմել են միմյանց ձեռքերն ու ինչ-որ տանդեմ է տեղի ունեցել։ Եվ ես 200 տոկոսով վստահ էի, որ ընտանիքը չի կայանա, հատկապես իմ ուրախ բնավորության հետ, որ վաղ թե ուշ կբաժանվենք», - պատմել է Ցոյը։

Արտիստուհին կշտամբել է ծնողներին իրենց որոշման համար, սակայն Արեւելյան ավանդույթի համաձայն չի համարձակվել ընդդիմանալ նրանց կամքին: Նշվում է, որ ավելի ուշ նրանց միություն է եկել «իսկական եւ հասուն» սերը։ Այն հիմնված էր փոխադարձ հարգանքի, ամեն ինչում օգնելու եւ միմյանց աջակցելու ձգտման վրա։ Այժմ Անիտան իսկապես երախտապարտ է մորը։



© NEWS.am STYLE