«Երազանքի երեխա է»․ 52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ պատմել է դստեր մասին

15:08   19 սեպտեմբերի, 2021

52-ամյա Նաոմի Քեմփբելն առաջին անգամ BBC HardTalk-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իր երեխայի մասին: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին սուպերմոդելը հայտարարել էր դստեր ծննդյան մասին։ Երեխայի լույս աշխարհ գալու մանրամասները չեն հրապարակվել, սակայն, ամենայն հավանականությամբ, նրան փոխնակ մայր է լույս աշխարհ բերել։

Ես շատ բախտավոր եմ։ Կարծում եմ, որ իմ դուստրը պարզապես երազանքի երեխա է։ Նա հրաշալի է։ Նա արդեն շատ անկախ է, շատ խելացի, զգոն եւ քնում է 12 ժամ: Նա լավ աղջիկ է, - պատմել է Նաոմին։

Իր անձնական կյանքի մասին մոդելը կրկին նախընտրել է չխոսել։ Ավելի վաղ աղբյուրները հայտարարել էին, որ Նաոմին ընկեր ունի, որն էլ իր հետ դաստիարակում է երեխային։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE