«Ես շատ երկար ժամանակ մտածում էի, որ դժվար է թմբլիկ լինել ու հագնվել նորաձեւ․․․ այսօր շատ ուրախ եմ՝ էլ կռիվ չեմ տալիս ինձ հետ»․ Լիանա Վանոյան

10:46   19 սեպտեմբերի, 2021

Հանրությանն Instagram-ից ու սիթքոմներից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ոճային կերպարում։  

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սպիտակ գույնի բլուզ, մուգ երանգի կոստյում, մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից Լիանան կիսվել է տարիներ առաջ ունեցած մտորումներով․ «Ես շատ երկար ժամանակ մտածում էի, որ դժվար է թմբլիկ լինել ու հագնվել նորաձև, նեղվում էի շատ անգամներ եղել է խանութից դուրս եմ եկել սարսափելի տրամադրությամբ, բայց մի օր ես որոշեցի չտանջել ինձ, ու հագնվել այնպես ինչպես ինձ է հարմար, սկսեցի շորիկներ գտնել, սկսեցի իմ մարմնի հետ հաշտ լինել, լսել նրան, ես ատում եմ վուլգարիզմը ամեն տեղ, ու դրանից շատ էի վախենում, մտածում էի հագուստիս մեջ ուշադիր լինեմ, շատ բաց չլինի շատ նեղ չլինի։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ էլ կռիվ չեմ տալիս ինձ հետ, ասում եմ մարմին ջան ես քեզ սիրում եմ այսպիսին, ու երբ ես երջանիկ եմ, ժպտում եմ շատ էլ նորաձև եմ դառնում։ Աղջիկներ ջան դուք շատ սիրուն եք հավատացեք ինձ», - գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE