«Բառերը չեն կարող բացատրել։ Սեր»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի հետ ջերմ լուսանկարով

12:48   19 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ Մանեն դեղին բլուզ, սեւ գույնի պատառոտված ջինս, մարզակոշիկներ։ Նրա մազերը հավաքված են։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին անգլերեն լեզվով գրել է․ «Բառերը չեն կարող բացատրել։ Սեր»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Լոռիում։ Մանեն սեւ զգեստ էր կրում, բարձրակրունկներ։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ «Լոռվա բնությունը չքնաղ է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE