«Անջատիր միտքդ ու լսիր հոգուդ»․  Սաթենիկ Հազարյանը՝ ուլտրակարճ զգեստով

15:40   19 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սաթենիկը կրում է վառ երանգների ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, բարձրակրունկներ։ Դերասանուհու մազերը հավաքված են, նուրբ շպարով է։

«Անջատի'ր միտքդ ու լսիր հոգուդ, ինքը չի սխալվում, միշտ գիտի, թե ինչ է ուզում։ Միտքը մեզ խանգարում է… Թող քեզ ազատ։

Իմ ավագ ընկերները ինձ միշտ էս ճշմարտության մասին են հիշեցնում…», - հրապարակմանը կից գրել է Սաթենիկը։

Օրերս հրապարակված կադրերում Սաթենիկը պատկերված էր տորթով։ Նա կրում էր համարձակ դեկոլտեով երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված էին, վառ դիմահարդարմամբ էր։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել էր․ «Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց հավատում ես»։



© NEWS.am STYLE