«Բնության հետ ներդաշնակ...»․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

16:49   19 սեպտեմբերի, 2021

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Իր Instagram-ում տեղադրված կադրում սցենարիստը կրում է սպիտակ բլուզ, հետաքրքիր նախշերով սպորտային կոստյում։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Դրանա Գրիգորյանը գրել է․ «Բնության հետ ներդաշնակ...»։

«Հիշում եմ, երբ մայրս ասում էր, «այ, երբ կմայրանաս, կհասկանաս ինձ»…Մայրը միշտ չափից ավելի է տալիս, չափից ավելի անհանգստանում, զայրանում, խորհուրդներ տալիս, չափից ավելի Սիրում , այո Սիրում….Դարձա մայր մամ, բայց դու ինձ համար լավագույնն ես։ Քո հոգատարությունը, զավակներիդ ծայրահեղ նվիրվածությունն ու հիվանդագին սերը հերիքում է բոլորիս, թե՛ ինձ, թե՛ զավակներիս: Մամ ջան այսօր ի՛մ տոնն է, որովհետև ունեմ քե՛զ, որովհետև այսօր ծնվել ես դու՛ և Երանի ինձ, որ ունեմ քեզ, Տիրոջը միակ խնդրանքս, քեզ առողջ իմ կողքին տեսնելն է , ավել բան չեմ ուզում, ուզում եմ , որ ամեն օր աշխատանքից վերադառնալիս տուն, զգամ պատրաստածդ ընթրիքի անմահական բույրն ու տեսնեմ առողջ ժպիտդ, որն ամեն օր ինձ ճանապարհում և դիմավորում է:

Մա՛մ, եթե կաս դու, կամ նաև ես․․․», մայրիկի տարեդարձի կապակցությամբ գրել էր սցենարիստը։

 



© NEWS.am STYLE