Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ով սպասում է առաջնեկի ծնունդին, կիսվել է նոր լուսանկարով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է երեխայի սեռը պարզելու երեկույթի ժամանակ։ Քրիստինան կրում է սպիտակ գույնի, ուսը բաց, երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Երգչուհին հրապարակմանը կից գրել է․ «Միշտ երազել եմ աղջիկ ունենալ, որ տիկնիկի պես սիրուն շորիկներ հագցնեմ»։
«Այստեղից է սկսվում իրական կյանքը,սերն ու երջանկությունը…», - ավելի վաղ գրել էր Քրիստինան։