«Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս Սարդարյան

14:38   19 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անաիսը կրում է սեւ-սպիտակ բլուզ, մուգ երանգի տաբատ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է նորաձեւ արեւային ակնոցը։

«Ինչքան քիչ բանա մեզ մնացել վայելելու...

Լավա էս արևնել կա։ Ի դեպ Հայրենիքիս արևը նույնիսկ ուրիշ արև է , ավելի վառ , ավելի տաք...

Երանի արևը գոնե չկորցնենք։

Գոնե հիշողությունները մեր լինեն արևի պես վառ․․․

էնքան բան կա հիշելու, բայց մոռանում ենք։

Տեր ջան տուր մեզ ուժ ՀԻՇԵԼՈւ», - հրապարակմանը կից գրել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում Անաիսը պատկերված էր որդու՝ Մոնթեի հետ, որը գտնվում էր մայրիկի գրկում։ Անաիսը կրում էր բաց երանգի զգեստ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Իմ Մոնթե, իմ հարստություն»։



© NEWS.am STYLE