«Նուրբ»․ Սոնա Ռուբենյանի նոր լուսանկարը

18:49   19 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում երգչուհին մեղմ շպարով է, ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ Սոնան կրում է սեւ-սպիտակ գույների համադրությամբ բաճկոն։ Նրա կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերը։ Հրապարակումը նա չի մակագրել։

Օրեր առաջ հրապարակված կադրն արված էր Դիլիջանում։ Երգչուհին կերպարանք էր ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում էր սեւ կոստյում, սպիտակ մարզակոշիկներ։ Երգչուհու մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Սոնա Ռուբենյանը գրել էր․ «Դիլիջան… Երբ թթվածնի չափաբաժինը գլխապտույտ է առաջացնում»։



© NEWS.am STYLE