Ադելը հաստատել է Ռիչ Պոլի հետ հարաբերությունները

20:11   19 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Ադելը եւ սպորտային գործակալ Ռիչ Պոլը պաշտոնապես միասին են: Աստղը հաստատել է նոր հարաբերությունները՝ իր Instagram-ում հրապարակելով ընկերոջ հետ համատեղ լուսանկար։

33-ամյա երգչուհու եւ 39-ամյա գործարարի սիրավեպի մասին առաջին անգամ խոսեցին հուլիսի սկզբին, երբ զույգը միասին հայտնվեց NBA-ի եզրափակիչի ժամանակ: Նրանց մեկ անգամ չէ, որ նկատել են միասին, սակայն աստղի պաշտոնական հաստատումը մինչ օրս չէին արել։

Նշենք, որ Ռիչը, ինչպես Ադելը, մեծացել է համեստ ընտանիքում։

 

Աղբյուրը՝ Peopletalk.ru



© NEWS.am STYLE