«Սեր, սեր, սեր»․ Հասմիկ Խոջյանի եւ սիրելիի լուսանկարը Վրաստանից

19:44   19 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են Վրաստանում՝ Բաթումի քաղաքում։ Զույգը ձեռք ձեռքի բռնած պտտվում է։ Հասմիկը կրում է սեւ տաբատ, վարդագույն պիջակ, սպիտակ սպորտային կոշիկներ։ Նրա գանգուր մազերը հավաքված են։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում է գոտին։ Հրապարակմանը կից Հասմիկը գրել է․ «Սեր, սեր, սեր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շապիկ էր կրում ու նուրբ վզնոց։ Հասմիկն արձակել էր մազերն ու բնական կերպարում էր․ դերասանուհին շպարված չէր։ «Սա ես եմ՝ առանց մեյքափի եւ առանց ֆիլտրի։ Ի՞նչ կաես»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE