«Յուրահատուկ»․ Նարե Գեւորգյանը՝ հրապուրիչ կերպարում

21:41   19 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Նարե Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է տոպ, մուգ երանգի կոստյում։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսւոյթուններ են ուղղել նրան․ «Յուրահատուկ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ տոպ էր կրում։ Նարե Գեւորգյանն արձակել էր մազերն, նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էր ժամացույցը։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի», «յուրահատուկ»։



© NEWS.am STYLE