Գեղեցիկ ու սլացիկ կազմվածք․ Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը

22:39   19 սեպտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայարել է իր հմայիչ ու ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լուսինեն կերպարանք է ընդունել սպիտակ հանդերձանքով․ շորտեր, վերնաշապիկ, ինչն էլ համադրել է մարզակոշիկների հետ։ Գեղեցկուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել է նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Լուսինեն անգլերեն լեզվով գրել է․ «Թող սկսվի տոնը»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, մեղմ գրկախառնված էր։ Երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Կերպարն ամբողջացնում էր արեւաին ակնոցը։

 

 

Լուսանկարները՝ pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE