Երգչուհի Ազիզայի մոտ միլիոնանոց պարտք են հայտնաբերել երիտասարդ ամուսնու հետ ամուսնանալուց հետո

23:09   19 սեպտեմբերի, 2021

Ռուս երգչուհի Ազիզան միլիոնանոց պարտք ունի երիտասարդ ամուսնու՝ Ալեքսանդրո Լորտեի հետ ամուսնությունից հետո։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Պարբերականի տվյալներով՝ Ազիզայի ամուսինը, որը 16 տարի փոքր է նրանից, երգչուհու հետ ամուսնացել է հաշվարկով։ Երգչուհու ամուսինը ծագումով Լիպեցկից է, նրա իրական անունը Ալեքսանդր Սոկոլով է:

Այժմ երգչուհու հաշվին 1,038 մլն ռուբլի պարտք կա, դատական կարգադրիչներն արդեն նրան ներառել են սեւ ցուցակում:

Ինչպես նշել է Ազիզայի փաստաբան Անդրեյ Ալեշկինը, երգչուհին ամուսնու հետ պատրաստվում էր մեկնել Իտալիա, որպեսզի այնտեղ պսակադրվի, սակայն պարտքի պատճառով նա չի կարողանա մեկնել արտասահման:



© NEWS.am STYLE