«Գեղեցկուհի հայուհի»․ Լիլիթ Մուրադյանի ոճային կերպարը

16:37   20 սեպտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկարներ հրապարակել, որոնցում ներկայացել է ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է սեւ բլուզ, նույն երանգի բաճկոն, կապույտ ջինսե տաբատ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Այսօր տեսախցիկը ինձ չէր նկարում, բայց հասցրեցի գոնե սիրուն նկարվել։ Կարոտել եմ եթերները», - հրապարակումը մակագրել է հաղորդավարուհին։

«Բոլոր մամաները գոնե մեկ անգամ լսել են՝ «բա մենք ոնց էինք հասցնում ամեն բան, տակդիր չկար, լվացքի մեքենա չկար, տունը կոկիկ էր, կերակուրը պատրաստ էր»։ Այո՛, բայց այսօրվա կինը մենակ մամա չէ, նա փորձում է հասցնել ամեն բան։ Աշխատել, սովորել, հանդիպել ընկերներին, վերցնել մաքսիմումը կյանքից, լինելով մամա։ Թե ինչու ենք մենք դարձել այսքան դյուրագրգիռ, նյարդային, հուզական, գերհոգնած եւ հաճախ տխուր պարզ է, ամեն բան փոխվել է, մեր կյանքը, նպատակները, երազանքները, փոխվել ենք մենք։ Ոչինչ այլեւս առաջվանը չէ եւ չի էլ լինելու, մենք փորձում ենք գոյատեւել այս նոր իրականությունում։ Մի մեղադրեք ինքներդ ձեզ, եթե այսօր ոչինչ անել չեք ուզում, եթե ոչինչ ձեզ չի ուրախացնում…կանցնի…»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE