Հինգ սխալ , որոնք սպանում են բիզնեսը

21:12   23 սեպտեմբերի, 2021

1․Անպատասխանատվություն։ Անպատասխանատու մարդը վտանգավոր է, անկառավարելի՝ նա նույնն է , ինչ հոգեկան հիվանդը կամ հոգեպես անառողջ մարդը։ Վստահել, կամ որևիցե բան բացատրել այս մարդուն անիմաստ է։ Սա գործի մեջ ամենավտանգավոր մարդն է ։

2․ Անտարբերություն։ Առանց ցանկության կամ արագ կատարած աշխատանքը երբեք որակյալ չի լինի։  Իսկ դա նշանակում է, որ ընդհանրապես իմաստ չունի։ Անտարբերությունը՝ գործի և կոլեգաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է։

3․ Անճշտապահություն։ Ժամանակի ծրագրավորման անկարողությունը վատ հետևանքներ ունի  ընդհանուր աշխատանքի համար։ Տուժում են բոլորը։ Պարտականությունների հետաձգումը հանգեցնում է ժամկետների մեջ չտեղավորվելու փաստին, ինչը հավասարազոր  է չկատարված աշխատանքին։ Ժողովներից, հանդիպումներից, գիտաժողովներից  ուշացումները ՝ անհարգալից վերաբերմունք են հանդիսանում անձի և իր կոլեգաների նկատմամբ։

4․ Կամազրկություն։ Պատասխանատվությունն իր ուսերին վերցնելու վախը, ինքնուրույն որոշումներ կայացնելու վախը, նվնվոցն ու գործերից խուսափելը մարդուն անպիտան են դարձնում։ Այս տեսակ մարդկանց չի կարելի վստահել՝ իրենք կարող են խափանել գործը վերջին պահին։

5․ Հիմարություն։ Մարդ, որը ունակ չէ տեսնել ակնհայտը, որոշումներ կայացնել և ինքնուրույն խնդիրներ լուծել, սկսում է զայրացնել ամբողջ թիմը։ Անգրագիտությունը և տրամաբանության բացակայությունը՝ հիվանդություն է։ Իսկ հիվանդ մարդիկ չպետք է  աշխատեն։



Աղբյուրը ՝ Elle.ru



© NEWS.am STYLE