«Փերի»․ Մարին՝ քնքուշ կերպարում

18:49   20 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հրապարակումը Մարին չի մակագրել, սակայն հետեւորդները բազմազթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Փերի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մարին վառ զգեստ էր կրում, հավաքել էր մազերը։ Երգչուհին դիմահարդարված չէր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Կարծես հիմա ապրում եմ երազում...»։



© NEWS.am STYLE