«Սիրում եմ կյանքս»․ Նաիրա Մովսիսյան

19:39   20 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նաիրան կրում է սեւ գույնի, ատլասե զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Սիրում եմ կյանքս»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Նաիրա Մովսիսյանը կրում էր համարձակ ու հետաքրքիր բացվածքով զգեստ-բաճկոն։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, արտահայտիչ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE