Բազմաոճ ու կերպարային. Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

14:09   20 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Տուր պատճառ»` նոր, հիթային երգի հիման վրա: Երգի հեղինակը Նիկ Էգիբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արամայիս Հայրապետյանը: Երգչուհին այս տեսահոկովակում կրկին հանդես է գալիս մեկը մյուսից տարբեր կերպարներով: Երաժշտական հոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում:



© NEWS.am STYLE