«Ոչ մի սեւամորթ». «Էմմի» մրցանակաբաշխությանը մեղադրել են ռասիզմի մեջ

13:31   20 սեպտեմբերի, 2021

Լոս Անջելեսում ավարտվել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակի հանձնման 73-րդ արարողությունը, որտեղ բոլոր գլխավոր մրցանակները բաժին են հասել սպիտակամորթ դերասաններին: Այս մասին գրում է Variety-ն։

Տարբեր դերասանական պարգեւների անվանակարգորդների թվում 44 տոկոսը կազմում էին էթնիկ փոքրամասնություններին պատկանող մարդիկ, սակայն առաջին եւ երկրորդ պլանի արտիստների համար բոլոր 12 կատեգորիաներում հաղթել են հեռուստաէկրանների սպիտակամորթ աստղերը, նշում են ԶԼՄ-ները:

Համացանցում հեռուստահաղորդման կազմակերպիչներին արդեն մեղադրում են ռասիզմի մեջ։ Twitter-ում գործարկված #EmmysSoWhite-ը հիշեցնում է #OscarsSoWhite բողոքը, որը բռնկվել էր 2016 թվականին «Օսկար» կինոմրցանակաբաշխության հանձնումից հետո:



© NEWS.am STYLE