Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ սկանդալային հարցազրույցից հետո իր համար շտապ օգնություն է ժամանել

14:46   20 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Նատաշա Կորոլյովան ապշեցրել է՝ խոստովանելով, որ նա ունի արտամուսնական դուստր, որն արդեն երկու տարեկան է։ Շոկի մեջ էին ոչ միայն երգչուհու ամենահավատարիմ երկրպագուները, այլ նաեւ նրա ընտանիքի անդամները։ Երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ ԶԼՄ-ներին հաջողվել է նույնիսկ պարզել, թե ով է աղջկա ենթադրյալ հայրը։

НТВ-ի ստուդիայում Նատաշա Կորոլյովան արտասվել է Լերա Կուդրյավցեւայի եւ հանդիսատեսի աչքի առաջ: Ավելի ուշ իր միկրոբլոգում երգչուհին խոստովանել է, որ հարցազրույցն իր համար ամենաբարդն է եղել։ Պարզվել է, որ կուլիսներում մշտապես հերթապահել է բժիշկների բրիգադը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հիվանդանոց հասցնի նրան։

«Դա ինձ համար շատ բարդ հարցազրույց էր, կադրից դուրս է մնացել «շտապ օգնությունը», որը հերթապահում էր, քանի որ ճնշումը հասնում էր 180-ի։ Հարազատներիս լարվածությունը, սթրեսային մթնոլորտը ... - Ես պատրաստ էի այն հարցին, որին չպատասխանեցի հինգ տարի առաջ։ Բայց այն տեղեկատվությունը, որը գրված էր ծրարի մեջ (դա բոլորովին այլ գաղտնիք էր), ինձ ընտրություն չթողեց։ Ես իմ վրա պատասխանատվություն եմ վերցրել պատմել մի գաղտնիքի մասին, որը կարողացել եմ պահպանել մի քանի տարի», - գրել է երգչուհին։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE