«Քսենիայի մոտ զարգացումը քիչ է»․ Վիկտորյա Բոնյան կրկին խոսել է Բորոդինայի մասին

16:04   20 սեպտեմբերի, 2021

Վիկտորյա Բոնյան երկար տարիներ բաց չի թողնում իր նախկին գործընկերուհի Քսենիա Բորոդինայի մասին սրամիտ արտահայտվելու ոչ մի հնարավորություն:

Բոնյայի կարծիքով՝ հաղորդավարուհին հաճախ է աղավաղում նրա արտահայտությունները՝ դրանք պոկելով համատեքստից եւ յուրովի ներկայացնելով հայփի համար:

«Ես կարծում եմ, որ Քսենիան քիչ զարգացում ունի։ Նա արդեն 15 տարի է, ինչ այդ նախագծում է, արդեն կարող էր շատ բանի հասնել։ Նրա մոտ հաջողակ մարդկանց հանդեպ ինչ-որ զայրույթ եւ նախանձ կա։ Մյուս կողմից, ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում եւ խելքին համապատասխան է շարժվում», — հայտարարել է Վիկտորյան։

Նա բոլորովին այլ կարծիք ունի Օլգա Բուզովայի մասին: Նրանց շփումն անհամեմատ ավելի լավն է։

«Ես հիանում եմ նրա ունակությամբ՝ զարգացնելու իր յուրաքանչյուր քայլը։ Շատ դժվար է կիսվել կյանքի մանրամասներով, ամեն անգամ Stories նկարահանել, եւ դա հիացմունքի է արժանի: Ով ինչպես էլ վերաբերի Օլգային, աշխատասիրությունը նրանից խլել չի լինի։ Ես նույնպես այդպիսինն եմ», - կիսվելլ է աստղը WMJ.ru-ի հետ զրույցում։



© NEWS.am STYLE