«Եվրատեսիլ-2018»-ի աստղ Սամոյլովան խոստովանել է, որ իր աստղային քույր Օքսանա Սամոյլովան իրեն բոլորովին չի օգնում

19:11   20 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Յուլյա Սամոյլովան հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, երբ 2018թ․-ին ելույթ է ունեցել «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Մի աղջիկ, ով ունի լուրջ առողջական սահմանափակումներ, ունի կամքի ուժ, բայց հայտնիության հեռանալուց հետո նա սկսեց զգալ ֆինանսական դժվարություններ։ Նրա աստղային քույրը՝ Օքսանա Սամոյլովան, նրան չի օգնում, չնայած, ինչպես ռեփեր Ջիգանի կինն է խոստովանել, նրա եկամուտները կազմում են ամսական մոտ 40 մլն ռուբլի:

«Մեր ընտանիքում այսպիսի դաստիարակություն է։ Մինչ ինքդ օգնություն չխնդրես, քեզ ոչ ոք չի առաջարկի։ Ես ուզում եմ պահանջված արտիստ լինել», - խոստովանել է Յուլյա Սամոյլովան НТВ –ի «Звезды сошлись» հաղորդման  եթերում։

Ճիշտ է, դեռ նա կարողանում է հանդես գալ միջին հաշվով ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ։ Երգչուհու համերգային տնօրենը Սամոյլովայի ամուսին Ալեքսեյն է: Գրեթե բոլոր գումարները, որոնք կարողանում են վաստակել, ծախսում են երգչուհու բուժման համար:

«Երեք տարի առաջ հայտնվել է դեղամիջոց, որը կարող է օգնել ինձ։ Այն պետք է ցմահ ընդունել։ 12-օրյա կուրսն արժե 750 հազար ռուբլի», - խոստովանել է արտիստուհին։



© NEWS.am STYLE