«18 տարեկան ... փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է․․․ որ ճիշտն ասեմ հավատս չի գալիս ...»․ Անահիտ Կիրակոսյանի հուզիչ շնորհավորանքը դստերը (ֆոտո)

20:52   20 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են տարբեր տարիներին։

Ինստագրամյան ջում հրապարակված կադրերին կից երիտասարդ մայրիկը հուզիչ շնորհավորանք է հղել դստեր 18-ամյակի առթիվ։

«Տասը տարի առաջ ... 8 տարեկան չարաճճի աչքերով մի աղջնակ, ձեռքս պինդ բռնեց ու ասեց մամա ... քայլեցինք միասին ... քարքարոտ էր ճանապարհը... բարդություններով...վերելքներով..վայրէջքներով.... հաջողություններով ու անհաջողություններով...

Բայց անցանք ու հասանք կարևոր մի հատվածի..․18տարեկան ... փոքրիկ Անուլիկս արդեն չափահաս է .... որ ճիշտն ասեմ, հավատս չի գալիս .... 24։00_ից սկսած անդադար լացում եմ հուզմունքից ու էն զգացողությունից, թե ոնց են թռնում տարիները... ճախրիր ՛... գնա ՛ ...քայլերդ միշտ առաջ ... արդեն չափահաս ու հասուն իմ աղջիկ ... իմ Անուլիկ ...

Ծնունդդ շնորհավոր ... ՄԱՄԱ», - գրել է նա։



© NEWS.am STYLE