Հրապարակվել են «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության առաջին պաշտոնական կադրերն ու թրեյլերը

18:11   20 սեպտեմբերի, 2021

HBO Max-ը հրապարակել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության մինի-թրեյլեր ։ Տեսանյութը հրապարակվել է And Just Like That... Instagram-յան պաշտոնական էջում:

Առաջին կադրերում մենք տեսնում ենք երեք ընկերուհիների, որոնք միասին գալիս են ռեստորան։ Հիշեցնենք, որ Սամանտայի դերակատար Կիմ Քեթրոլը հրաժարվել է մասնակցել նախագծի շարունակությանը։ Ենթադրվում է, որ նախագծում նրան կփոխարինի Նիկոլ Արի Փարքերը, որը կդառնա Քերիի, Սամանտայի եւ Շառլոտայի նոր չորրորդ ընկերուհին:

Հիշեցնենք, որ HBO Max-ը հաստատել է 2021 թվականի սկզբին հայտնի սերիալի շարունակությունը։ Նոր շարքը «կպատմի Քերիի, Միրանդայի եւ Շարլոտայի պատմությունը, որոնք հիսուն տարեկան հասակում բախվում են կյանքի եւ ընկերության դժվարին իրականության հետ»:



© NEWS.am STYLE