«Տարբերվող»․ Արմինկան՝ ոճային կերպարում

23:36   20 սեպտեմբերի, 2021

Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ոճային կոստյում, կապույտ երանգի կոշիկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

«Ալեքսի ծնունդից մնացած փուչիկն է: Որոշեցի անմահացնեմ», - հրապարակումը մեկնաբանել է Արմինկան։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ատլասե զգեստ էր կրում։ Արմինկան արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Մի անգամ Մեքսիկայում»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Ինչքան գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE