Մեկը մյուսի հետեւից մահացել են քաղցկեղից. Մաքսիմ Գալկինն այցելել է ծնողների գերեզմանին

20:12   20 սեպտեմբերի, 2021

Մաքսիմ Գալկինը այցելել է Տրոեկուրովյան գերեզմանատուն, որտեղ հանգչում են նրա ծնողները․ հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը եւ մայրը՝ Նատալյա Գրիգորեւնան: Որդին նրանց ընդհանուր գերեզմանի կարմիր վարդեր է դրել։

Ինչպես հաղորդում է «Էքսպրես գազետան», ամուսինները քաղցկեղից մահացել են մեկը մյուսին հաջորդելով։ Հայրը մահացել է 2002թ․-ին, իսկ մայրը՝ 2004թ-ին։

«Հայրս մահացավ իմ ձեռքերում։ Նա թոքերի քաղցկեղ ուներ, —Իրինա Շիխմանին տված հարցազրույցում հիշել է Գալկինը։ - Իսկ մայրիկից հեռացա Իսրայելից, որտեղ նա բուժվում էր՝ մահից մեկուկես օր առաջ։ Հավասարապես ծանր էր նրանց հեռանալը։ Կարծում եմ, ես հասունացել եմ, երբ ծնողներս տանը պառկած էին քիմիոթերապիայից հյուծված։ Հայրս ծանր էր հեռանում։ Ինչ-որ պահի նա դժվարացավ շնչել նույնիսկ թթվածնի դիմակով։ Այդ տեսարանը դեռ իմ աչքի առաջ է»։



© NEWS.am STYLE