Ջիգուրդան բռնցքամարտի կանոններով կմենամարտի պատգամավոր Միլոնովի հետ

22:04   20 սեպտեմբերի, 2021

«Наше Дело» պրոմոուշենի ղեկավար Արթուր Հարությունյանը պատմել է ռուս շոումեն Նիկիտա Ջիգուրդայի եւ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի առաջիկա մենամարտի մասին: Նրա խոսքով՝ այդ մենամարտը կանցնի բռնցքամարտի բոլոր կանոններով։ Այդ մասին գրել է «РБ Спорт»։

Հարությունյանը նշել է, որ մասնակիցները վանդակում երեք փուլ կանցկացնեն եւ կմրցեն խառը մարտարվեստների մարտիկների համար նախատեսված ձեռնոցներով: Մենամարտի գլխավոր նպատակն է առավելագույնս «հայփային պայքար» անել։ Ջիգուրդան արդեն մասնակցել է նման մենամարտի։ Սակայն նրա մրցակիցն ու արդյունքները դեռ չեն հրապարակվում։ Միլոնովը համաձայնել է առաջին անգամ մասնակցել նման արկածախնդրության։



© NEWS.am STYLE