«Իմ աշխարհ». Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարները դստեր հետ

23:22   21 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան ջերմ գրկել է փոքրիկին։ «Իմ աշխարհ, իմ Միլա»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու ու դստեր՝ Միլայի հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ընտանեկան օր»,- հրապարակումը մակագրել էրա երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE