Արքայադուստր Բեատրիսը լույս աշխարհ է բերել առաջնեկին

10:45   21 սեպտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայի թագուհու թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Բեատրիսը, լույս աշխարհ է բերել առաջնեկին՝ դստերը։ Այս մասին հայտնում է արքայական ընտանիքի պաշտոնական կայքը։

Փոքրկը ծնվել է 6,2 ֆունտ քաշով։ Հայտարության մեջ նաեւ նշվում է, որ ամբողջ ընտանիքն արդեն իսկ տեղեկացված է փոքրիկի լույս աշխարհ գալու մասին։ Նրանք շնորհակալություն են հայտնել հիվանդանոցի ամբողջ անձնակազմին հոգատարության եւ պրոֆեսիոնալիզմի համար։

Այժմ Բեատրիսն ու նրա դուստրը սպասում են, թե երբ կարող են տուն վերադառնալ․ «Ձերդ թագավորական մեծությունն ու նրա երեխան իրենց լավ են զգում, եւ զույգն անհամբերությամբ սպասում է դստերն ավագ եղբոր՝ Քրիստոֆեր Վուլֆի հետ ծանոթացնելու հնարավորությանը»։ Երեխան լույս աշխարհ է եկել Բեատրիսի ամուսնու՝ Էդուարդոյի նախկին հարաբերությունների ընթացքում։ Նրա մայրը չինական արմատներով Դարա Հուանգն է։

Ընտանիքում համալրման մասին լուրը Բեատրսն արդեն իսկ հայտնել է Twitter-ի իր էջում․ «Շնորհակալ եմ մանկաբարձների թիմին եւ բոլորին հիվանդանոցում հիանալի խնամքի համար»։ նորածնի անունը դեռ չի հաղորդվում։

 

 



© NEWS.am STYLE