«Այլեւս չէի կարողանում դիմանալ». Բրիթնի Սփիրսը վերադարձել է Ինստագրամ

11:12   21 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսն ակտիվացրել է Ինստագրամյան էջը։ «Toxic» երգի 39-ամյա կատարողը միանգամից երեք հրապարակում է արել։

«Մի քանի լուսանկար իմ հանգստից, մինչ մենք նշում էինք նշանադրությունը փեսացուիս հետ։ Մինչ այժմ չեմ կարողանում հավատալ։ Ես չէի կարող երկար ժամանակ մնալ առանց Ինստագրամի, այնպես որ ես վերադարձել եմ»,- ասված է աստղի հրապարակումներից մեկում։

Սեպտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Սփիրսը ջնջել է Ինստագրամյան էջը նշանադրության մասին հայտարարելուց հետո։ Դրանից մի քանի օր առաջ երգչուհին եւ նրա ընտրյալը՝ ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարին, հայտարարել էին նշանադրության մասին։

«Forever Diamonds New York» ոսկերչական իրերի խանութը հրապարակել էր նշանադրության մատանու լուսանկարն ու շնորհավորել զույգին։ Հաղորդվում էր, որ փեսացուն է զարդի դիզայնի հեղինակը։

Սփիրսն ու Ասգարին միասին են արդեն հինգ տարի։ Նրանք ծանոթացել են 2016թ․-ի հոկտեմբերին՝ երգչուհու «Slumber Party» տեսահոլովակի նակարահանումների ընթացքում։

Լուսանկարը՝ Michelangelo Di Battista/Sony/RCA via Getty Images



© NEWS.am STYLE