Միշտ ոճային. Մերի Երեմյանի լուսանկարը  

14:49   21 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Մերին արձակել է մազերը, արեւային ակնոց է կրում։ Դերասանուհին նախապատվություն է տվել բնական շպարին։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շորտ էր կրում, զոլավոր վերնաշապիկ։ Մերի Երեմյանն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ «Ոչինչ չանելու քաղցրությունը»,- մեկնաբանությունների հատվածում Մերին այս հեշթեգն էր օգտագործել։



© NEWS.am STYLE