«Արա այն, ինչ քեզ ստիպում է ազատ զգալ»․ Արփի Գաբրիելյան (ֆոտո)

22:21   21 սեպտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արփին շորտ է կրում, տոպ, բաց գույնի վերնաշապիկ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերը, արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացնում է սպորտային կոշիկը։ «Արա այն, ինչ քեզ ստիպում է ազատ զգալ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին սեւ շապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին, որն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղը, նուրբ վզնոցը։ «Ուրիշ ես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Արփին։



© NEWS.am STYLE