«Բնությունն իր կատարելությամբ մեծ մոտիվացիա է». Յուլյա Ֆինկ (ֆոտո)

10:47   22 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրևամայն էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է վագրային պրինտով շապիկի եւ ջինսե վերնաշապիկի հետ։ Յուլյա Ֆինկն արձակել է մազերն ու բնական դիմահարդարում է ընտրել։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոց, ականջօղեր։ «Բնությունն իր կատարելությամբ մեծ մոտիվացիա է, ինձ շատ է լիցքավորում»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տոպ էր կրում, բաց գույնի պիջակ։ Յուլյան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE