Նիկոլ Քիդմանը մանրամասներ է ներկայացրել իր ու Թոմ Քրուզի ամուսնալուծության մասին

13:13   21 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Նիկոլ Քիդմանը որոշ մանրամասներ է ներկայացրել իր ու նախկին սիրելիի՝ դերասան Թոմ Քրուզի ամուսնության մասին, հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։

Հոլիվուդյան աստղերը ծանոթացել են «Պայթյունի օրեր» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Արտիստներն ամուսնացել են 1990թ․-ին ժապավենի թողարկումից վեց ամիս անց եւ միասին ապրել են ավելի քան տաս տարի՝ բաժանվելով 2001թ․-ին։

Դերասանները նախկինում չէին մեկնաբանում ամուսնալուծությունը, սակայն Քիդմանը որոշել է խոսել Քրուզի հետ հարաբերությունների ավարտի մասին, որը ժամանակին գրավել է մամուլի ուշադրությունը։ Դերասանուհին նշել է, որ այդ ժամանակ ինքը երիտասարդ է եղել։

«Կարծում եմ՝ ես եմ առաջարկել։ Հնարավոր է, ես մի փոքր ավելի համբերատար եմ դարձել, բայց ես միշտ ձգտում են որքան հնարավոր է բաց լինել։ Ես պարզապես նախընտրում եմ այս աշխարհում այդպես ապրել»,- ասել է «Օսկարի» 54-ամյա դափնեկիրը։ Նա ընդգծել է, որ Քրուզի հետ ամուսնության ընթացքում հաճախ է լարել ուշադրությունը եւ իր համար հաճախ է ցավոտ եղել։ Քիդմանի խոսքով՝ ինքը հարաբերություններում նախընտրում է ջերմ եւ ոչ թե «խոցող» մոտեցում։

«Իմ ներկայիս ամուսինը՝ Քիթը, ասում է, որ երբ հանդիպել է ինձ, հարցրել է․ «Ինչպե՞ս է սիրտդ»։ Եվ ես, ամենայն հավանականությամբ, պատասխանել եմ․ «Բաց»»,- պատմել է դերասանուհին։

Լուսանկարը՝ Reuters



© NEWS.am STYLE