Լյուբով Ուսպենսկայային արգելել են կատարել նրա ամենահայտնի հիթերից մեկը

14:16   21 սեպտեմբերի, 2021

Լյուբով Ուսպենսկայային կարող է զրկվել կոմպոզիցիայից, որն արագորեն հիթ է դարձել։ Հիթի հեղինակ Նատալյա Լապինան պնդում է, որ «По полюшку» երգի համար ոչ մի դրամ չի ստացել։

«Սոբեսեդնիկ»-ի հաղորդմամբ՝ հեղինակային հատկացումների արդյունքում Լապինան պետք է մեկ միլիոն ռուբլի ստանար։ Երգչուհին եւ կոմպոզիտորը բացատրություն ստանալու նպատակով դիմել է շանսոնի թագուհուն, սակայն վերջինս արհամարհել է նրան։

«Ի սկզբանե «По полюшку» երգը շատ է դուր եկել Իրա Ալեգրովային։ Մենք արդեն պայմանավորվել էինք նրա տնօրենի հետ, երբ հորիզոնում հայտնվեց Լյուբան։ Նա, լսելով երգն, ասաց, որ այն հիթի կվերածի եւ կնվիրի դստերը՝ Տանյային, որի հետ այդ պահին կոնֆլիկտ ուներ։ «Ես երգում կներդնեմ ամբողջ հոգիս։ Ինձ համար հիմա այդ երգը շատ կարեւոր է»»,- հանդիպման ընթացքում ինձ ասել է Լյուբան։ Ես՝ որպես կին եւ որոկավորված ամերիկյան հոգեբան, մտա նրա դրության մեջ եւ թույլ տվեցի կատարել երգը»,- հայտնել է Նատալյան։

Լապինան հիշել է, որ նմանատիպ միջադեպ է գրանցվել Ուսպենսկայայի եւ Իլյա Ռեզնիկի միջեւ, որը ժամանակին երգչուհուն արգելել է կատարել «Кабриолет» երգը։ «Երեւում է՝ նմանատիպ իրավիճակները նրան ոչինչ չեն սովորեցնում»,- ընդգծում է կոմպոզիտորը։

Խախտման դեպքում ռուսական շանսոնի աստղին լուրջ պատիժ է սպառնում։

 



© NEWS.am STYLE