Թոմ Քրուզի կուլտային «Porsche»-ն վաճառվել է ռեկորդային գնով

15:38   21 սեպտեմբերի, 2021

1979թ․-ին թողարկված «Porsche 928» ավտոմեքենան, որն օգտագործվել է Թոմ Քրուզի մասնակցությամբ «Ռիսկային բիզնես» ֆիլմում, վաճառվել է պատմության ընթացքում ամենաթանկ գնով, հայտնում է Fox News-ը։

4,5 լիտր տարողությամբ, 240 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենայի սրահը պատված է բնական կաշվով, իսկ թափքը ներկված է բրոնզագույնով։

Պարբերականի տեղեկություններով՝ կուլտային ավտոմեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 1,9 միլիոն դոլարով։ Նմանատիպ մոդելները սովորաբար վաճառվում են 100 հազար դոլարից ոչ ավելի գումարով։ Աճուրդը կայացել է «Barrett-Jackson»-ում՝ Հյուսթոնում։ Գնորդի անունը չի նշվում։

Լոտի բարձր արժեքը պայմանավորված է դրա արտասովոր պատմությամբ։ Հայտնի է, որ Քրուզի մասնակցությամբ ֆիլմում հետապնդման տեսարանը դարձել է ժամանակակից կինեմոտոգրաֆիայի պատմության ընթավքում ամենահանրաճանաչ ավտոմոբիլային տեսարաններից մեկը։

Լուսանկարները՝- Jamie Mccarthy, Getty Images, Barrett-Jackson

 



© NEWS.am STYLE